Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բուհերում հայտարարվել են «Լավագույն ուսանող» մրցույթներ

Բուհերում հայտարարվել են «Լավագույն ուսանող» մրցույթներ
26.10.2013 | 20:41

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն հայտարարվել է «Լավագույն ուսանող-2013» մրցույթի անցկացման մասին:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անցկացվում է տարին մեկ անգամ: Նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը: Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ հանդիսացել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն, ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:

«Լավագույն ուսանող» մրցույթ հայտարարել է նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։ Այստեղ դիմում-հայտներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 30-ը բուհի ֆակուլտետային ուսանողական խորհուրդներում:

Բուհերում լավագույն ուսանողների մրցանակաբաշխությունները տեղի կունենան Ուսանողության միջազգային օրվա (նշվում է նոյեմբերի 17-ին) միջոցառումների շրջանակներում։

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ